Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ջավադն ու նորահարսը

Ջավադն ու նորահարսը
17.02.2017 | 09:34

1881 թ. Րաֆֆին Թիֆլիսից ճամփորդության է ելնում և հետագայում իր նոթերը տպագրում «Երկու ամիս Աղուանից եւ Սիւնեաց աշխարհներում» վերնագրով: Այդտեղ շարադրում է այսպիսի մի հին պատմություն:

Ջավադ-խանը Գանձակի վերջին պարսիկ տիրակալն էր: Մի օր նրան հայտնում են, թե անչափ գեղեցիկ հայուհի է ամուսնանում և հարսանիքն էլ դեռ չի ավարտվել: Խանը հրամայում է անմիջապես իր մոտ բերել նորահարսին` նախքան ամուսնական առագաստ մտնելը:
Աղջկա սարսափած ծնողները ստիպված կատարում են պահանջը:


Տեսնելով հայուհու գեղեցկությունը, խանը որոշում է, նախ, սիրային հաճոյախոսություններ անել, բայց նորահարսը գլխահակ ու լուռ է մնում: Այդժամ խանն ասում է.
-Գլուխդ բարձրացրու, վեր նայիր, տես, թե քեզ մոտ ով է կանգնած:
Նորահարսը դողացող ձայնով պատասխանում է.
-Դու էլ վեր նայիր, տես, թե այնտեղ ով է կանգնած,- ու մատնացույց է անում երկինքը:
Խանն այդ խոսքից խիստ ազդվում է, առանց մատով դիպչելու աղջկան հետ է ուղարկում ու երդվում, որ այլևս հայ կանանց չի բռնաբարի…

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ